Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկն ու 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, դեկտեմբերի 21-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում դեկտեմբերի 21-ի ցերեկ, 25-ի ցերեկն ու 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 21-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +2+5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +2+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +5+7,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +2+5,

Լոռիում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Տավուշում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +9+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +2+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +6+8,

Արարատում՝ գիշերը`+1+3, ցերեկը` +6+8,

Արմավիրում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +6+8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +2+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +6+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +12+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+13,

Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +12+15: