News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթարից մահացած 42-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Կարճիկյանը սոցիալապես անապահով պայմաններում էր ապրում, նրա խնամքին էին 4 անչափահաս երեխաներ: Այս մասին NEWS.am-ին ասացին Տորֆավանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ահարոն Խաչատրյանը:

«Սամվելը մեր գյուղի բնակիչ է, բայց արդեն ահագին ժամանակ է, ինչ ընտանիքով Գեղարքունիք մարզի Արփունք գյուղ էր տեղափոխվել: Շատ խելոք, շնորհքով տղա էր, 4 անչափահաս երեխա ունի խնամքին, իրենք էլ լավ չէին ապրում, հազիվ էին հասցնում, որովհետեւ տան միակ աշխատողը Սամվելն էր: Հիմա էլ էդ երեխեքը մնացին մոր ու կնոջ հույսին»,-ասաց Ահարոն Խաչատրյանը` հավելելով, որ Սամվելի հայրը 6 ամիս առաջ էր մահացել քաղցկեղից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել գլխիվայր եւ հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Վարորդը տեղում մահացել էր: Վթարի պատճառը ավտոմեքենայի առջեւ հայտնված խոշոր եղջերավոր անասուններն են եղել, որոնցից  պայմանագրային զինծառայողը փորձել է խույս տալ, սակայն չի հաջողվել եւ մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլխիվայր շրջվել:

Նշենք, որ 42-ամյա Սամվել Կարճիկյանը պայմանագրային զինծառայող էր, աշխատում էր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Մեքսիկայում ջրհորի հատակին հայտնաբերել են ԱՄՆ եւ Ավստրալիայի կորած զբոսաշրջիկների դիերը
Զոհերն ունեցել են հրազենային վիրավորումներ...
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով...
Մարոկկոյի իրավապահների կողմից հետախուզվող 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուն հայտնաբերվել է «Զվարթնոցում» ու ձերբկալվել
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը...
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի...
Ամենաշատ