News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, 60 կողմ ձայներով ընդունեց ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Մինչ այդ 64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել էր նաեւ «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ ամեն մի օրինագծի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում: Այս պահի դրությամբ նա արդեն 7 անգամ 20 րոպեանոց ընդմիջում է վերցրել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  հայտարարեց, որ քվեարկության է դնում «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը, սակայն չհասցրեք քվեարկության դնել: Փաշինյանը հերթական անգամ 20 րոպեանոց ընդիջում վերցրեց:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը նախորդ անգամ ընդմիջում վերցնելիս սպառնաց, որ եթե «Ելք»-ն այսպես շարունակի իրենք կփոխեն ԱԺ կանոնակարգ օրենքը եւ կզրկեն ընդմիջում վերցնելու հնարավորությունից:

Տպել
Ամենաշատ