News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն ամեն ինչ կանի, որ արտահանման ծավալների աճը շարունակվի: Այս մասին դեկտեմբերի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը կշարունակի նախկինում սկսած ապրանքների եւ ծառայությունների արտահանման մեծացման քաղաքականությունը, քանի որ տնտեսական աճը զգալիորեն պայմանավորված է արտաքին պահանջարկով: Խոսելով 2017-ին կանխատեսվող ՀՆԱ 7-տոկոսանոց աճի մասին՝ փոխնախարարը նշեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է 5 տոկոսի երկարաժամկետ ցուցանիշը, եւ դրա իրականացմանը կուղղվեն բոլոր ջանքերը:

ՀՆԱ աճի ապահովման ենթատեքստում նա նշեց նաեւ արտաքին միջավայրի կարեւորությունը: Ի պատասխան դիտարկմանը, թե Հայաստանում տնտեսական բարձր ցուցանիշներ են լինում ընտրություններին նախորդող տարում, եւ արդյոք կապ կա՞, փոխնախարարը նշեց, որ ցուցանիշների մասին թվերն են վկայում, այդ թվում եւ արտահանման, իսկ դրանք անհնար է «նկարել», եւ տնտեսական աճի մասին պնդումներն էլ հիմնավորված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ