News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Այսօր Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում հաստատվել է «Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման եւ պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող դրամաշնորհի ծրագիրը։

Նախագիծը ներկայացնող ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշել է. «Գիտահետազոտական կենտրոնի կարեւոր գործառույթներից է՝ վտանգված եւ վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրատապ վերականգնման կարիք ունեցող հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ»:

Ամիրյանը նաեւ ընդծել է, որ նախապես հաստատված 250 հազար դոլարի փոխարեն առաջարկել են 650 հազար դոլարի դրամաշնորհ սահմանել։ Ճապոնական կողմը պետք է այդ գումարով գնի ճապոնական եւ եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներ եւ անհատույց տրամադրի կենտրոնին։ Վերազինումից հետո կենտրոնի լաբորատորիան կդառնա տարածաշրջանում լավագույնը, որի ծառայություններից կարող են օգտվել եւ հարեւան երկրների արշավախմբերը եւ թանգարանները»։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հետագայում ներկայացնել կատարված աշխատանքները եւ հայտնաբերված հնագիտական արժեքները. «Որ տեսնենք՝ ինչքանով ենք կարողանում մեր քաղաքացուն, զբոսաշրջիկին ծանոթացնել, թե չէ մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է, որ ինքնանպատակ է», - ասաց Կարեն Կարապետյանը։

Տպել
Ամենաշատ