News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երեւանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք եւ 500 շիշ գազավորված ըմպելիք:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո:

Տրվել է նաեւ նաեւ շուրջ 12կգ եւ 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկների, խոզապուխտների, խինկալու եւ թել պանրի իրացումը կասեցնելու կարգադրագիր:  Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է՝ ամբողջականությունը խախտելու միջոցով:

NEWS.am -ը հարցի մեկնաբանելու համար դիմեց «Նոր Զովք», որտեղից տեղեկացրին, որ «Նոր Զովք սուպերմարկետում ՍԱԾ կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերված սննդամթերքը գտնվել է պահեստի «վերադարձվող ապրանքներ» բաժնում: Ծառայության աշխատակիցների կողմից վաճառքի ենթակա ոչ մի ապրանք չի հայտնաբերվել սրահում: Ծառայության ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ