News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ դեկտեմբերի  21-ին, մեծ դժվարությամբ է կարողանում արդեն քննարկված իրնագծերի քվեարկությունը կազմակերպել: Բանն այն է, որ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը, 20 րոպե ընդմիջում է վերցնում: Այսօր «Ելք»-ն արդեն 10 անգամ օգտվել է այդ հնարավորությունից:

Յուրաքանչյուր ընդմիջումից հետո խորհրդարանը հասցնում է քվեարկել մեկ օրինագիծ, իսկ հաջորդ օրինագծի քվեարկությունից առաջ ընդմիջում է հայտարարվում:

Նշենք, որ վերջին երկու ընդմիջումներից հետո ԱԺ-ն հասցրեց ընդունել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հերթական ընդմիջումից հետո ընդունվեց նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ