News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները քննարկել են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։ Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Եղել է նախնական քննարկում, որից հետո որևէ առարկայական քայլ չի արվել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ արդեն մեկ տարի է քննարկումներ են անցկացնում հայկական կողմի հետ, նա նաև հավելել էր, որ նոր ավիաընկերությունը շահագործվելու է բացառապես ռուսական արտադրության, մասնավորապես` Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով։

Հայաստանի քաղավիացիայի վարչության պետն այսօր հաստատեց՝ ռուսական ինքնաթիռների հարցն է քննարկվել, բայց ամեն ինչ նախնական է։ «Որևէ քայլ դեռ արված չէ, մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթև ունեցել և վերջ», - ասաց Ավետիսյանը։

Հայկական ազգային նոր ավիափոխադրող ստեղծելու շուրջ քննարկումների մասին առաջինը հենց ռուսական կողմը հայտարարեց։ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այս պահին քննարկումներ չկան, իսկ կլինե՞ն ապագայում թե՞՝ ոչ, չի կարող ասել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ