News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դեկտեմբերի 21-ի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն շուրջ 5.5 միլիոն ընտրող: Դիտորդները ակնկալում են ռեկորդային մասնակցություն, հաղորդում է DW-ն։

Reuters գործակալությունը նշում է, որ օրվա առաջին կեսին ընտրական տեղամասերում ընտրողների երկար հերթեր են կուտակվել։ Համաձայն  ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ժամը 13-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողներ 34,51 տոկոսը։

Կատալոնիայի անկախության կողմնակիցները, որոնք նախկինում մեծ թիվ էին կազմում  կատալոնյան խորհրդարանում, դեմ էին հանդես գալիս այն կուսակցություններին, որոնք  կողմ էին հանդես գալիս միասնական Իսպանիայի համար: Քվեարկության արդյունքը դեռ հայտնի չէ: Դատելով նախընտրական հարցումներից՝ կատալոնական անկախության կողմնակիցներն ու հակառակորդները կարող են ստանալ հավասար թվով ձայներ:

 «Կատալոնիայի հետ միասին» ընտրացուցակը գլխավորում է Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որն այժմ թաքնվում է Բելգիայում: Մեկ այլ ցուցակ գլխավորում է նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Հոկտեմբերի վերջին Մադրիդը իշխանությունից առանձնացրել էր Կատալոնիայի շրջանային կառավարությունը եւ լուծարել շրջանի խորհրդարանը: Դատարանը քրեական գործ էր հարուցել մի շարք կատալոնական քաղաքական գործիչների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ապստամբության փորձ կատարելու համար: Իշխանությունից հեռացված Պուչդեմոնը կոչ էր արել արտահերթ ընտրությունները դիտարկել որպես անկախության հանրաքվեի երկրորդ փուլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ