Ավտրալական ոստիկանությունը մետամֆետամինի ռեկորդային խմբաքանակ է առգրավել, որի ընդհանուր արժեքը մոտ 771 միլիոն դոլար է:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, 1,2 տոննա մետամֆետամինը առգրավվել է Ավստրալիայի արեւմտյան մասում՝ Ջերալտթոնի նավամատույցում, երբ թմրանյութը նավի վրայից բեռնաթափվում էր բեռնատար ավտոմեքենայի մեջ: Քրեական գործի շրջանակներում 8 մարդ է ձերբակալվել. նրանց ցմահ ազատազրկումը է սպառնում: