News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ եւ արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում: Այս մասին էներգետիկների մասնագիտական տոնի  առթիվ  Իր ուղերձում նշել է Հ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նա, իր ուղերձում, մասնավորապես, ասել է.

«Դեկտեմբերի 22-ին մենք նշում ենք էներգետիկի օրը: Մեր մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է միմյանց շնորհավորելու, այլ նաեւ հետադարձ հայացք ձգելու անցած մեկ տարվա ընթացքին, գնահատելու արվածը եւ խոսելու անելիքների մասին:

Այս առումով այսօր մենք արձանագրելու բան իսկապես ունենք, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:

ՌԴ կառավարության կողմից տրամադրված  վարկային ու դրամաշնորհային միջոցներով եւ «Ռոսատոմ» կորպորացիայի մեր գործընկերների տեխնիկական աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ մեկնարկեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Արդյունքում` ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ եւ արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում:

ԱՄՆ մեր գործընկերների հետ հաջողվեց կյանքի կոչել դեռ խորհրդային տարիներին նախագծված 76 ՄՎտ նախագծային հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սկսվեցին նախագծային նախահաշվարկային աշխատանքները: Արդյունքում կունենանք եւս մի հիդրոկայան, որն առավել լիարժեք կօգտագործի Դեբեդ գետի ջրային պաշարները:

Ամերիկյան General Electric ընկերության հետ համատեղ սկսվեցին Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքները: Արդյունքում` գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1 տոկոսով կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը:

Գերմանական զարգացման KfW բանկի ֆինանսավորմամբ եկող տարի կմեկնարկեն Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի եւ փոխակերպիչ կայանի շինարարության աշխատանքները:

Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ համատեղ մեկնարկեց համակցված շոգեգազային ցիկլով Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի ՕԳԳ-ն կհասնի մինչեւ 53 տոկոսի:

Անցնող տարում շահագործման հանձնվեցին արտադրական նշանակության առաջին երեք արեւային կայանները, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղադրվեցին 128 արեւային ֆոտովոլտային կայաններ: Առաջին արտադրանքը թողարկեց արեւային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը: Վերջիններիս արտադրական ծավալները թեեւ դեռ փոքր են, սակայն մեծ նշանակություն ունեն ապագայի համար: Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլեւ շատ երկրներից առաջ անցավ արեւային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման գործընթացում:

Սկսվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, ձեւավորվեց ազատ շուկայի օպերատորը, հաստատվեցին ցանցային կանոնները եւ շուկայի ազատականացման քայլերի ժամանակացույցը:

Հայաստանի էլեկտրական ցանցերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սկսվեց վերակառուցման եւ վերազինման ամենամասշտաբային ներդրումային ծրագիրը:

Վերսկսվեցին եւ ընթանում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի շինարարության աշխատանքները:

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում մեր երկրում կփոխվի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասնի 50 տոկոսի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20 տոկոսով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը:

Այս ամենը կնպաստի մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Որպես էլեկտրաէներգետիկական միջանցք Իրանի եւ Վրաստանի միջեւ կմեծանա Հայաստանի դերը՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը:

Մենք ուշի-ուշով հետեւում ենք արեւային եւ միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջիկա տարիներին դրանք ամենայն հավանականությամբ հեղափոխություն կանեն էներգետիկայի բնագավառում: Մենք հետ չենք մնում այդ զարգացումներից եւ վստահ ենք, որ դրանց կիրառումը մեր երկրում կհանգեցնի էներգետիկ անվտանգության որակական նոր մակարդակի:

Անցնող տարում Հայաստանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր եւ, միաժամանակ, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահող երկրի հայտ ներկայացրեց: Մեր երկիրը մեկ անգամ եւս հավաստեց աշխարհին, որ հանձնառու է շարունակել ինչպես միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, այնպես էլ «կանաչ էներգետիկայի» զարգացման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության կատարելագործման իր իսկ հռչակած նպատակները:

Սիրելի՛ բարեկամներ,

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս էներգետիկի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Թող գալիք տարին դառնա նորանոր նվաճումների, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի:

Մաղթում եմ ձեզ ընտանեկան անդորր, անամպ երկինք եւ անխափան աշխատանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գազպրոմի» աշխատավարձի ֆոնդը 12 մլրդ դրամ է. որքան աշխատավարձ են ստանում առաջին 50 պաշտոնյաները. ԱԺ փոխնախագահ
Վերջինս առաջարկեց սահմանել հստակ սակագներ բոլորի համար, ոչ թե մի խավի համար այս սսկագինն է, մեկ ուրիշ խավի համար՝ մեկ այլ սակագին...
Ո՞վ է որոշում, որ «Գազպրոմի» շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս, իսկ ՀԷՑ-ինը՝ 14 տոկոս․ Միքայել Մելքումյան
Չի կարելի 10-15 տարի ասել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ...
Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի փոխնախագահ
Նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետեւաբար առաջարկում եմ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը…
Հայկական ատոմային ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային լավագույն փորձը` ՀԱԷԿ-ում կիրառելու համար
Հայ մասնագետներն ուսումնասիրել են Սմոլենսկի ԱԷԿ-ի ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման, կոնֆիգուրացիաների հսկողության, էներգաբլոկների աշխատանքների մշտադիտարկման…
Հայաստանում, հնարավոր է, որոշ գետերի վրա արգելեն փոքր ՀԷԿ-երի կառուցումը
Կառավարության առաջարկը չի վերաբերում նախկինում կառուցված ՀԷԿ-երին…
Գերմանացի դիվանագետ․ ԱՄՆ-ը չպետք է սահմանի եվրոպական էներգետիկ քաղաքականությունը
Մենք պետք է խորհրդակցենք եվրոպական գործընկերների հետ․․․
Ամենաշատ
Partner news