News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու հոբելյանների՝ հայկական կոնյակագործության 130 ամյակի եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50 ամյակի խորհրդանշական տարում, ԱՐԱՐԱՏ թանգարանը իր այցելուներին հատուկ հնարավորություն կընձեռի ճանապարհորդելու հայկական կոնյակագործության պատմության միջով եւ նորովի կներկայացնի մեծն վարպետի գլուխգործոցները:

Թանգարանում տեղադրված կլինեն հատուկ էկրաններ, որոնց վրա կկենդանանան Սարյանի կտավները՝ ներկայացնելով անկրկնելի, վառ եւ հիրավի վարպետի վրձնին բնորոշ երանգների խաղը: 

Միջթանգարանային համագործակցության արդյունքում ստեղծված այս նախագիծը նպատակ ունի լրացուցիչ հետաքրքրություն արթնացնել մեծն հայ գեղանկարչի հանդեպ, ում արդարացիորեն անվանում են «Հայաստանի ժպիտը»: Բաց դռների օրերին այցելուները ԱՐԱՐԱՏ թանգարանով անվճար էքսկուրսիայի հնարավորությունից բացի կստանան նաեւ մինչեւ 2018թ.-ի Մարտի 31-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան անվճար այցելելու տոմս, որտեղ կկարողանան ծանոթանալ նկարչի լայնածավալ ստեղծագործությունների հավաքածուներին:

«Մեզ համար չափազանց կարեւոր է այս նախագիծը եւ մայրաքաղաքի մյուս խորհրդանշական թանգարանների հետ համագործակցությունը: Կուզենայի հավատալ, որ նման նախագծերը մեր լսարանի մոտ առաջ կբերեն բոլորովին նոր վարքագիծ եւ ընտանիքի կամ ընկերների հետ Երեւանի հրաշալի թանգարաններում ժամանակ անցկացնելը կդառնա էլ ավելի տարածված, հատկապես տոների ընթացքում, այդպես ասած, չեկին լինել ոչ միայն ակումբներում, ռեստորաններում, այլ նաեւ թանգարաններում: Այս նախագծով մենք ջանում ենք ցույց տալ, որ թանգարանը ոչ միայն նպատակակետ է, այլ գրավիչ ճանապարհորդություն»,- նշում է Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

Այս տարվանից սկսած ԱՐԱՐԱՏ թանգարանում մշտապես ցուցադրվում է վարպետի 1933թ.-ի «Ղամարլու» նկարը (թուղթ, մատիտ, սանգինա, 11x13 սմ ):

Ամանորի նախաշեմին անցկացվող «Բաց դռների օրեր» միջոցառումը կեզրափակի ԱՐԱՐԱՏ թանգարանի այս տարում անցկացված մշակութային միջոցառումների շարքը, որոնցից հարկ է նշել ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն՝ հանրային ձեւաչափով անց կացվող attainment նախագիծը: ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր կհանդիպեն ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի ռեժիմով արդի եւ պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար:

ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի հյուրերն արդեն հասցրել են լինել Տրետյակովյան պետական պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Իտալիայի ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը եւ հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ