Երեւանի Նորք Նորք վարչական շրջանում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, 60-ամյա տղամարդ է սպանվել: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ հիվանդանոցից ժամը 12:00-ի սահմանում ահազնագ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա տղամարդ: Տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են:
Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ, ժամը 11։50-ի սահմանում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երեւան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, վերջինը վնասվածքը ստացել է պարանոցի շրջանում եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել է։