News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եկող տարի հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր նախադրյալներ կհայտնվեն: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ինչպես նշեց Աշոտյանը, վերջերս ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակեց երկրի Ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որի շնորհիվ ակնհայտ դարձան առաջիկա տարիների առաջնահերթությունները: «Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ աշխարհում իրադրությունը, այս ամենով հանդերձ, բավականին անհանգիստ է, եւ միջազգային այն ինստիտուտները, որոնք երկար տարիներ գործել են, կանգնած են փոփոխությունների առջեւ»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է չափազանց զգույշ եւ հետեւողական լինի իր ազգային եւ պետական շահերն առաջ մղելիս, ինչպես նաեւ հասկանա տարածաշրջանային եւ միջազգային գլոբալ քաղաքականության մակարդակում տեղի ունեցողը:

Նա միաժամանակ ուշադրություն դարձրեց, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-իսրայելական հարաբերությունների  նոր շնչով: Սա պայմանավորված է ոչ միայն ԱԳ նախարարների մակարդակով համագործակցությամբ, այլեւ խորհրդարանականների եւ հանրության ներկայացուցիչների: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը դրանք ներկայումս բոլոր ուղղություններով փակուղային որակեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ