News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկներ կներկայացնենք, երբ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը չեղարկվի կամ հետ կանչվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, բողոք-ավտոերթի առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը:

Նրա խոսքով, իրենք ավտոերթով շարժվելու են դեպի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: «Նախնական տեղեկություններով, նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն պատրաստակամություն է հայտնել հանդիպել «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող թիմի դեմ: Մենք կներկայացնենք մեր մտահոգությունները, եւ մեր առաջարկությունների մասին կխոսենք այն ժամանակ, երբ կփարատվեն մեր մտահոգությունները: Առաջարկները կլինեն, երբ նախագիծը չեղարկվի կամ հետ կանչվի»,-ասաց նա:

Հարցին, թե որոնք են լինելու իրենց առաջարկները, Աճեմյանն ասաց. «Օրինակ, եթե դուք արգելում եք աջ ղեկով մեքենա ներկրել, ապա այն վարորդները, որոնք ներկայում ունեն աջ ղեկով մեքենաներ, ապա գոնե նրանք պետք է ձախ ղեկով մեքենա ներկրելիս ազատվեն մաքսատուրքից: Բայց այս առաջարկները դեռ պետք է հղկվեն: Երբ կչեղարկվի այս նախագիծը, կարելի է խումբ ստեղծել, որտեղ կլինեն նաեւ մեր ներկայացուցիչները եւ նոր նախագիծ մշակել»:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ, առաջարկվում է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ