News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոցկայքերի թուրքական տիրությում շարունակում են քննարկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող ԱՄՆ նախագահի որոշումը դատապարտող բանաձեւը եւ մասնակցած երկրներին։

Մասնավորապես Twitter–ում բազմաթիվ օգտատերեր հիատակում են, որ Հայաստանը նույնիսկ կողմ է կողմ է քվեարկել բանաձեւին, իսկ Թուրքիայի բարեկամ ու ազգակից երկրները ձեռնպահ են եղել կամ չեն մասնակցել։

Sadik Sofuoglu անունով օգտատերը այս առթիվ գրել է. «Երուսաղեմի հարցով քվեարկությանը ձեռնպահ քվեարկած Թուրքիայի բարեկամ Բոսնիա Հերցեգովինան եւ քվեարկությանը չմասնակցած մեր ազգակից ու կրոնակից Թուրքմենստանը մի Հայաստանի չափ էլ չկան։ Ամոթ ձեզ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 128 կողմ,  35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատել է բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: Հայաստանը կողմ է քվեարկել բանաձեւին:

Գլխավոր Ասամբլեայի անդամները կոչ են արել երկրներին Երուսաղեմում դիվանագիտական ներկայացուցչություններ չբացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ