News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ու Իսրայելի կառավարական պատվիրակությունների ներկայացուցիչները Չինաստանի մայրաքաղաքում անցկացվող համատեղ սիմպոզիումի ժամանակ կողմ են արտահայտվել Երուսաղեմի կարգավիճակի որոշման խնդրի կարգավորման հարցում չափավոր մոտեցում դրսեւորելուն,արտահայտելով հարցի քաղաքական լուծումը գտնելու երկկողմանի ձգտում։ Այս մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկու կողմերը նշել են, որ անհրաժեշտ է ուժեղացնել չափավոր դիրքորոշումների դերը խաղաղ երկխոսության շրջանակում։ Ըստ նրանց արտահայտությունների՝ Պաղեստինի ու Իսրայելի քաղաքացիական հասարակայնությունը համագործակցության ճանապարհով ի վիճակի է երկու ժողովուրդներին ու նրանց ղեկավարություններին ապացուցել, որ երկու պետություններն էլ ունակ են միմյանց հետ խաղաղ գործընկերություն հարթել, հասնելով քաղաքական պայմանավորվածությունների»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում՝ երկօրյա միջոցառման արդյունքներով։

Փաստաթղթից հետեւում է, որ սիմպոզիումի ժամանակ մասնակիցները հանգել են փոխըմբռնման այն հարցում, որ Երուսաղեմի խնդիրը պետք է կարգավորվի երկու պետությունների սկզբունքի հիման վրա։ «Սա միակ ճիշտ ծրագիրն է։ Պաղեստինի ու Իսրայելի առաջնորդները պետք է վերադառնան այս ծրագրի շուրջ իրենց պարտականությունների կատարմանը»,- ասել են կողմերը, փոխանցում է Չինաստանի ԱԳՆ-ն։

Սիմպոզիումի ժամանակ Պաղեստինի ու Իսրայելի ներկայացուցիչները կարեւորել են Չինաստանի դերակատարումը ու երկկողմանի կապերի բարելավման հեռանկարների քննարկման համար հարթակ տրամադրելու նախաձեռնությունը։

Դեկտեմբերի 21-ին ու 22-ին Պեկինում կայացել է պաղեստինաիսրայելական հարաբերությունների կարգավորման հարցերով սիմպոզիում։

ՀԻշեցնենք , որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ եկել է ժամանակը Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու համար ու կարգադրել էր Թել Ավիվից այնտեղ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը։ Դրա հետեւանքով Պաղեստինի ու Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատացել էին՝ առաջացնելով մի շարք երկրների՝ այդ թվում Չինաստանի մտահոգությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ