News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին, հաղորդում է «Ալիք»-ը: 

Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության եւ բազմազանության ինստիտուտը հոդված է  պատրաստել, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի  38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին եւ հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը եւ նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։

Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ

Եկեղեցու հայկական ծագումը եւ այն փաստը, որ տաճարը մինչ Խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետեւյալ բովանդակությամբ.

«Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր եւ այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։

Այսպիսով, ըստ այս վարկածի, խոսքը Թանդոյանցի սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։

Եկեղեցու հայկական ծագման վերաբերյալ տեղեկությունների ենք հանդիպում նաեւ այլ աղբյուրներում։ Օրինակ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակած հետազոտությունում նշվում է Լեոն Մելիքսեթ-Բեկի վկայություններն այս եկեղեցու վերաբերյալ. «Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամենայն հավանականությամբ 1860 թվականին է կառուցել Սահակ Թանդոյանցի կողմից։ Թբիլիսիի՝ 1867 թվականի հատակագծում այն արդեն պարզ նշմարվում է… Տարածքում նախկին ուսումնարանի շենք կա: Շինության վրա մինչ օրս պահպանել է հին հայկական արձանագրությունը։ Ըստ այա գրառման՝ նշված ուսումնարանը կառուցվել է 1883 թվականին թբիլիսցի այրի Կեկելա Գրիգոլի-Թանդոյանցի եւ իր եղբոր՝ Ալեքսանդրե Բաբանասյանցի կողմից»։

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակված վերլուծությունում, հետազոտող Սոփիո Ճանիշվիլին կարծիք է հայտնում առ այն, որ հայկական տաճարը` «հնարավոր է կառուցվել է Կուկի գյուղի հիմքի վրա, չնայած այն իրողությանը, որ պաշտոնական տեղեկություններ չկան Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող շինության` ուղղափառ եկեղեցուն պատկանելու վերաբերյալ»։

Հարկ է նշել, որ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներիում (1913 եւ 1924 թվականներ) այս շինությունը նշվում է որպես հայկական եկեղեցի։ Վրաստանի Համերաշխության եւ բազմազանության ինստիտուտը` TDI-ը, Վրաստանի Ազգային արխիվում պահվող աղբյուրներից դուրս է բերել՝ 1874, 1875, 1884, 1907, 1921 թվականներին Թանդոյանց եկեղեցու գրառումները։

ԽՍՀՄ բռնազավթման շրջանում, պաշտամունքային այլ շինությունների հետ միասին, Թանդոյանցը փակվել է եւ առգրավվել կրոնական համայնքից։ Եկեղեցու փակումը հաստատում է Թբիլիսիի Ժողգործկոմի նախագահության՝ 1924 թվականին արձակած հրամանը։1927 թվականի օգոստոսի 12-ին եղեկեցու շինությունը փոխանցվել է «Տփիլիսիի գործկոմին»։ Սրանից հետո, շինությունը գործածվել է մի քանի նպատակներով. այդ թվում` որպես կինոթատրոն եւ այսպես կոչված «դվոռնիկների ակումբ»։

2015-2016 թվականներին Վրաստանի իշխանությունները, Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման՝«Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, Աղմաշենեբելիի №38-ում գտնվող շինությունը ճանաչել է որպես հայկական եկեղեցի եւ այն հիշատակել որպես «Գրիգորյանական սուրբ խաչի հայտնության եկեղեցի»։

Մշակութային ժառանգույան անշարժ հուշարձանների հաշվառման քարտում, արվեստագետ Լալի Անդրոնիկաշվիլին գրում է, որ Դ. Աղմաշենեբելիի №38-ում, եկեղեցու կողքի շինության վրա առկա գրառումը եւ այդ տարածքում պահպանված այլ դեկորատիվ էլեմենտները հաստատում են 1883 թվականին արդեն առկա հայկական եկեղեցու գոյության փաստը։ Անդրոնիկաշվիլին նշում է, որ նշված վայրը Բատոնիշվիլիի՝ 1735 թվականի Թբիլիսիի ծրագրում նշված է որպես Ախալսոփելիի անգմբեթ, անանուն եկեղեցի։ Այս եկեղեցու վերաբերյալ Պլատոն Իոսելիանին գրում է, որ «Կվիրացխելիի եկեղեցուն կցված է եղել ավելի փոքրիկ եկեղեցի, որը գտնվել է Կուկիայում եւ որը գոյատեւել է մինչեւ 1622 թվական։ Այն ոչնչացրել է Շահ Աբասը։ Հեղինակը ենթադրում է, որ 19-րդ դարում հայերը նոր եկեղեցի են կառուցել, ամենայն հավանականությամբ Թանդոյանցը։ Լալի Անդրոնիկաշվիլին նշում է, որ «այն, ինչ գոյություն ունի այսօր, ակնհայտորեն հայկական ծագում ունի»։

Թանդոյանց եկեղեու փոխանցման գործընթացը

Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության դիրքորոշումը

2015 թվականի դեկտեմբերի 27-ին Հայ առաքելական-ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը, նամակով դիմել է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը` խնդրելով Աղմաշենեբելիի 38 հասցեում գտնվող «Թանդոյանց սրբ. Աստվածածին» հայկական եկեղեցուն տալ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։

2016 թվականի փետրվարի 17-ին Հայ առաքելական եկեղեցուն տեղեկացրել են, որ Թբիլիսիի Աղմաշենեբեի 38 հասցեում գտնվող «Թանդոյանց սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցուն մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ տալու հարցում, Գործակալությանը օգնություն է ցուցաբերել Գիորգի Չուբինիշվիլիի անվան Վրաստանի արվեստի պատմության եւ հուշարձանների պաշտպանության հետազոտությունների ազգային կենտրոնը։ Միեւնույն նամակում Գործակալության տնօրենի տեղակալ Պաատա Քարփրինաշվիլին նշում է, որ աշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն Թանդոյանցին հուշարձանի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ գործընթացները, ինչի վերաբերյալ նամակով կտեղեկացնեն Հայ առաքելական եկեղեցուն։ Մինչ այս պահը Վիրահայոց թեմին աշխատանքների սկսման կամ ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել ուղարկել։ Այսուհանդերձ, հարկ է նշել, որ իրենց նամակում` Գործակալությունը եկեղեցին հիշատակել է որպես «Թանդոյանց սուրբ Աստվածածին»։

2017 թվականի մայիսի 1-ին Վրաստանի հուշարձանների պաշտպանության ազգային գործակալությունը վրաց պատրիարքարանին տեղեկացրել է, որ «Թբիլիսիի կենտրոնական շրջանում, հին Կուկիայում, Քռի ձախ ափին, այնտեղ, որտեղ Դավիթ Աղմաշենեբելի պողոտային է միանում Ի. Ծերեթելիի փողոցը, պատմական աղբյուրների համաձան հաստատվել է փոքր եկեղեցու առկայությունը, որը ոչնչացվել է 1622 թվականին՝ Շահ Աբասի կողմից, իսկ հին եկեղեցու փլատակների վրա, Վառլամ Էրիսթավիի ջանքերով եւ հոգեւորական Պետրե Իմնաձեի կողմից 1814-1816 թվականներին կառուցվել է «Սուրբ խաչի հայտնության» եկեղեցի։ Ինչպես ասվում է Գործակալության` Հայ առաքելական եկեղեցուն ուղղված պատասխան նամակում, նշվածը հիմնվում է պատմական աղբյուրների, մասնավորապես՝ Դ. Կարիճաշվիլիի «Մենաստաններն ու եկեղեցիները Տփիլիսիում եւ նրա շուրջը» աշխատության վրա։ (1837 թ.)

2017 թվականի դեկտեմբերի 7-ին, Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը, Հայ առաքելական եկեղեցուն պարզաբանել է, որ վերոնշյալ նամակը չի ծառայել եկեղեցու սեփականատիրոջ կամ դրա գործառույթների պարզաբանմանը` այն կենտրոնացել է բացառապես վրաց պատրիարքարանի կողմից պահանջված տեղեկատվության վրա։ Չնայած սրան, փաստ է, որ Գործակալության նամակը Պատրիարքարանը ուղարկել է պետական գույքի գործակալությանը, որից պահանջել է վրաց պատրիարքարանին հանձնել շինությունը։

Հատկանշական է, որ Մշակութային ժառանգության պաշտպանման ազգային գործակալությունը միայն մեկ աղբյուր է նշել, այն դեպքում, երբ նշված վիճելի փլատակների վերաբերյալ գոյություն ունեն ինչպես դեռեւս կանգուն պատերի վրա առկա ապացույցներ, այնպես էլ արխիվային նյութեր, որոնք ապացուցում են հայկական եկեղեցու առկայությունը եւ ԽՍՀՄ շրջանում Հայ առաքելական եկեղեցուց բռնագրավելու իրողությունը։

Թանդոյանցի վիճելի եկեղեցու փոխանցումը վրաց Պատրիարքարանին

2016 թվականի փետրվարի 23-ին Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղար, հոգեւորական Միքայել Բոտկովելին պահանջով դիմել է պետական ռեեստրի ազգային գործակալությանը` Աղմաշենեբելիի 38 հասցեում գտնվող «ավերակները» (կադաստրային կոդ. 01.16.05.025.005.22.500.) գրանցել որպես Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի սեփականություն։

Հայտարարությունում Վրաստանի պատրիարքարանը նշում է, որ վայրը, որտեղ այսօր եկեղեցու ավերակներն են, «պատմական աղբյուրների եւ քարտեզների» համաձայն հայտնի է եղել որպես Կուկի գյուղ։ Հոգեւորական Պետրե Իմնաձեի գլխավորությամբ, այդ տարածքում 1814-1816 թվականներին կառուցվել է «Սուրբ Խաչի հայտնության» տաճարը։ Այսուհանդերձ, Վրաց պատրիարքարանը որեւէ պաշտոնական ապացույց չի ներկայացրել եկեղեցու` դավանաբանական (կոնֆեսիոնալ) ծագման վերաբերյալ։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ