Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է Instagram-ում իր էջի անհետացման փաստը՝ նշելով, որ իր կարծիքով, արգելափակումը հետեւել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից իր նկատմամբ պատժամիջոցներին, եւ նման գործողությունները խոսում են այն մասին, որ պաշտոնական Վաշինգթոնից Instagram-ի անկախության մասին խոսակցությունները իլյուզիա են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դեկտեմբերի 23-ի գիշերը անհետացել է Instagram-ի իմ էջը: Հաշիվը պաշտոնական ստատուսի նշում է ունեցել, ուստի Instagram-ը պարտավոր էր ապահովել անվտանգությունը: Մենք հետաքրքրության համար դիմեցինք աջակցության կենտրոնին, բայց պատասխան չստացանք: Պարզ է, որ փաստացի ոչ ոք չէր կարող նման բան անել: Ինձնից սպասում էին, որ կվրդովվեմ, բայց սխալվեցին: Դա միակ բանն է Instagram-ի եւ Սպիտակ տանը նրա հովանավորների գործողություններից, որից ես գոհ եմ»,- Telegram-ում եւ Instagram –ի անգլիալեզու էջում գրել է Քադիրովը:

«Տարօրինակ է Instagram-ի դեմարշը, որը մինչ օրս փորձում էր ցույց տալ, թե իբր անկախ է պաշտոնական Վաշինգթոնից», - հավելել է նա:

ԱՄՆ-ն Կադիրովի դեմ պատժամիջոցներ է սահմանել