News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնական է, որ Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին. սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: NEWS.am- ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` եկեղեցին` վրա պատրիարքարանին հանձնելու մասին:

«Հայկական բազմաթիվ եկեղեցիներ, հուշարձանային կոթողներ են Վրաստանում յուրացվել, ընդ որում, բիրտ գործողություններով` ձեւափոխություններ, արձանագրությունների ոչնչացում, գերեզմաների անհայտացում, որմնանկարների վերացում: Սա առաջին դեպքը չէ, եւ իմ համար զարմանալի չէ, քանի որ անկախությունից հետո այս գործընթացը տեղի է ունենում եւ սա հերթական հանգրվանն է»,-ասաց հուշարձանագետը:

Նրա կարծիքով` Վրաստանում մեր մշակութային ժառանգության հետ նման կերպ վարվելը մեր եկեղեցական եւ քաղաքական իշխանության վերաբերմունքի կամ վերաբերմունքի բացակայության հետեւանքն է:

«Պետք է ունենալ պատիվ եւ պատվին տեր պետք է լինել, մենք ոչ մեկը ունենք, ոչ մյուսը: Մենք երբեւէ տեր չենք եղել մեր պատմական հիշողություններին: Եւ սա տարիներ շարունակ տեւող գործընթաց է, այսինքն այս կաթողիկոսի, այս իշխանության խնդիրը չէ միայն, միշտ այդպես է եղել եւ հիմա էլ շարունակվում է»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Նա ողջունեց Վրաստանում հայկական թեմի քայլերը, որոնք դիմել են պատկան մարմիններին, նաեւ պատրաստվում են դիմել դատարան` եկեղեցին հայկական թեմին  վերադարձնելու հարցով:

Նշենք, որ 2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին: Հանդուրժողականության եւ բազմազանության ինստիտուտը ծավալուն զեկույց է ներկայացրել, որ եկեղեցին հայկական է: Հոդվածում ասվում է, որ «այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եկեղեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ