News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցը դրական լուծում չստանալու դեպքում, Վիրահայոց թեմը կդիմի դատարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:

«Բանավոր, գրավոր խնդրանքներով այս հարցը չլուծվելու դեպքում կդիմենք դատարան՝ պահանջով, որ կամ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին, կամ եկեղեցին որպես պետության սեփականություն վերադարձվի էկոնոմիկայի նախարարությանը: Մենք նիստ ենք գումարել թբիլիսահայության ներկայացուցիչների հետ, քննարկել ենք ինչ հանդիպումներ եւ ինչ քննարկումներ պետք է ունենանք համապատասխան կառույցների, մարմինների հետ, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:

Նշենք, որ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:

 Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ