News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերջին երեք տարվա ընթացքում Չինաստանում արգելափակվել է ավելի քան 13 հազար կայք: Այս մասին եկտեմբերի 24-ին հաղորդել է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) իշխանությունները բացատրում են իրենց գործողությունները բռնության եւ պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Պաշտոնական տվյալներով՝ ինտերնետային էջերի ադմինիստրատորները նշված կայքերում գործող օրենսդրությունը խախտող բովանդակությամբ նյութեր են տեղադրել: Բացի այդ, արգելափակվել է գրեթե 10 միլիոն օգտատերերի էջ՝ հիմնականում սոցիալական ցանցերում:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ հարցվողների ավելի քան 90 տոկոսը կողմ է կառավարության կողմից համացանցի վերահսկման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

2017 թվականի սեպտեմբերի վերջին The New York Times-ը հայտնել էր Չինաստանում WhatsApp հավելվածի աշխատանքում ընդհատումների մասին: Բացի այդ, իշխանությունները արգելափակում են մուտքը այնպիսի սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը եւ YouTube-ը: Չինաստանում թույլատրվում է օգտվել միայն իշխանությունների կողմից հաստատված VPN-ի ծառայություններից, որոնք վերահսկվում են հատուկ ծառայությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ