News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 21-ին  հայտարարել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին՝ գտնվելով  Սաուդյան իշխանությունների ուժեղ ճնշման ներքո: Այս մասին հայտնում է The New York Times թերթը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Սաուդյան Արաբիա այցի երկրորդ օրը Հարիրիին անսպասելիորեն հրավիրել են պաշտոնյաների հետ զրույցի: Նրանից խլել են բջջային հեռախոսը, հեռացրել են թիկնապահներին, թագավորության անվտանգության աշխատակիցները «քաշքշել եւ վիրավորել են նրան»: «Ապա հաջորդել է ավելի մեծ նվաստացում՝ նրան են տվել  հրաժարականի պատրաստի տեքստը եւ ստիպել կարդալ այն սաուդյան հեռուստատեսությամբ»:

«Ըստ երեւույթին, դա էր եղել հիմնական պատճառը, որ նրան մեկ օր շուտ էին  կանչել Էր Ռիադ, որպեսզի նա ճնշման ներքո հրաժարական տար եւ մեղադրանք ներկայացրեր Իրանի դեմ՝ ինչպես վարձու ծառա եւ ոչ թե ինքնիշխան պետություն առաջնորդ։ Նախքան հեռուստատեսությամբ հանդես գալը նրան նույնիսկ թույլ չեն տվել գնալ տուն: Նա ստիպված է եղել պահակներից մեկին խնդրել  իր համար կոստյում բերել», - նշված է հրապարակման մեջ:

Բացի այդ, Հարիրիին Սաուդյան Արաբիայում պահել էին տնային կալանքի տակ, նրան արգելված է եղել հանդիպել կնոջ եւ երեխաների հետ: Նրան այցելել են մի քանի արեւմտյան դիվանագետներ: Միեւնույն ժամանակ, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ սենյակը հսկել են սաուդյան պահակները: Հետագայում միայն Հարիրիին կարողացել է դուրս գալ թագավորությունից:

Թերթը գրում է, որ այդ քայլերի նախաձեռնողը Սաուդյան Արաբիայի  արքայազն Մուհամեդ Բեն Սալմանն է եղել, որը ձգտում է «սահմանափակել Իրանի հավակնությունները տարածաշրջանում»: Նա, հավանաբար, ենթադրել էր, որ Հարիրիին «բավականաչափ հնազանդ չէ իր Սաուդյան հովանավորներին»: «Արքայազնը մտադիր էր ազդանշան տալ, որ ժամանակն է  կասեցնել Իրանի լիբանանյան դաշնակցի՝ «Հեզբոլլահ» խոշոր շիական կազմակերպության հզորացումը, որը Լիբանանում ազդեցիկ քաղաքական դերակատար է հանդիսանում»,-նշված է հրապարակման մեջ։

Էր Ռիադում նաեւ, ենթադրաբար, դժգոհ էին, մասնավորապես, իրանական քաղաքական գործչի հետ Հարիրիի հանդիպման հանգամանգով, ինչպես նաեւ Հեզբոլլահի շարժման աճող ազդեցությամբ:

The New York Times  նշել է, որ արքայազնի ծրագրերը չեն իրականացվել, քանի որ «Հարիրիին պահպանեց իր պաշտոնը եւ նոր հռչակ ձեռք բերեց, իսկ  «Հեզբոլլահը» ավելի ուժեղ դարձավ, քան նախկինում էր»: Պարբերականի գնահատմամբ՝ «Սաուդյան Արաբիայի կոշտ եւ սխալ մեթոդները հանգեցրել են հավատարիմ դաշնակիցների հեռացմանը,դրանց թվում` ԱՄՆ-ը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը եւ Լիբանանում Հարիրիի կողմնակիցները:

Պաշտոնական անձանց եւ վերլուծաբանների խոսքով՝ Սաուդյան Արաբիան կարող է որոշակի համեստ զիջումներ ստանալ Լիբանանից, սակայն, հավանաբար, այդ զիջումները դիվանագիտական փոթորկի չեն բերի»,-ասված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ