News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվան կոչ է անում Հյուսիսային Կորեային եւ ԱՄՆ-ին բանակցություններ սկսել եւ պատրաստ է նպաստել դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսասատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կոչ ենք անում գործընկերներին կենտրոնանալ Կորեայի թերակղզում բանակցությունների միջոցով կոնկրետ խնդիրների լուծման վրա: Եվ դրա համար հարկավոր է ոչ թե  Փհենյանի հետ շփումները խզել, այլ ընդհակառակը՝ զարգացնել», - ասել է ՌԴ նախարարը:

«Մենք համոզված ենք, որ ոչ միայն Հյուսիսային Կորեան, այլ նաեւ ԱՄՆ ու նրա դաշնակիցները պետք է ձեռնպահ մնան ցանկացած քայլից, որը կարող են ճգնաժամի հանգեցնել եւ, ի վերջո, սկսել բանակցային գործընթաց: Ռուսաստանը ամեն կերպ կնպաստի դրան»,-վստահեցրել է ՌԴ արտգործնախարարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը չի կիսում Փհենյանի վրա  «առավելագույն ճնշում» գործադրելու եւ երկրի ամբողջական շրջափակման ձգտումը:«Իհարկե, մենք լրջորեն մտահոգված ենք Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի հասնելու ցանկությամբ: Մենք երբեք չենք ընդունի կամ հավանություն չենք տա դրան: Այս ուղղությամբ Փհենյանի ձեռնարկած քայլերը հղի են համաշխարհային չտարածման ռեժիմը խարխլելու վտանգով: Իսկ Կորեայի թերակղզում առկա լարված իրավիճակը պարզապես վտանգավոր է»,-պարզաբանել է  ՌԴ նախարարը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այս պահին հնարավոր չի համարում  Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները: Սպիտակ Տունը հստակեցրել էր, որ բանակցությունների սկսման համար նախ Փհենյանը պետք է դադարեցնի միջուկային եւ հակահրթիռային փորձարկումները, որը փաստացի նախապայմանն է։

Հյուսիսային Կորեան, իր հերթին, հայտարարել էր, որ համաձայն չէ  ԱՄՆ-ի հետ քննարկել իր միջուկային ծրագիրը, քանի որ տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ ընդունելու Վաշինգթոնի նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ