News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարտադիր զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ: Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած զեկույցում, որը վերաբերում է 2016 թ. ձմեռային եւ 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակին:

ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների եւ պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:

Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում եւ անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաեւ Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական եւ այլ տվյալներ:

2016 թ. ձմեռային եւ 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքում 7 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել, 2 զորակոչիկի դեպքում ցուցում է տրվել կրկին հետազոտությունների ուղեգրել վերջիններիս եւ կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին:

Զեկույցը ներառում է նաեւ 2017 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 22 զորակոչիկների հետ անցկացված հարցումների արդյունքերը: Այն վերաբերում է զորակոչի ընթացքում բժշկական զննության իրականացմանը, դրա ընթացքում անձի առողջական վիճակի գաղտնիության պահպանմանը եւ զորակոչիկների նկատմամբ բժշկական հանձնաժողովի անդամների ցուցաբերած վերաբերմունքին:

22 հարցվածներից 16-ը նշել է, որ բժշկական հանձնաժողովի անդամներն անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ, իսկ 1 հոգի նշել է, որ ծաղրանքով են վերաբերել: Ավելին՝ իրենց առողջական խնդիրների մասին հայտնած զորակոչիկների մի մասին անհրաժեշտ հետազոտությունների չեն ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով:

Կազմակերպություն դիմած զորակոչիկների ներկայացրած խնդիրների գերակշիռ մասը կապված է եղել առողջական վիճակի հետ:

Զեկույցում ներառված են նաեւ 1998 թ.-ից մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած եւ ազատված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ուշագրավ է, որ 1998-ից մինչ 2017 թ. հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ։

Զեկույցում ներկայացված են նաեւ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:

Առաջարկվել է փոփոխություններ մտցնել ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 410 հրամանի մեջ՝ հստակեցնելով զորակոչիկների առողջական խնդիրների վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ վերացնել զորակոչիկների նկատմամբ խտրական վերաբերմունքն՝ ըստ կրոնական համոզմունքի. դադարեցնել ՀԱԵ սպասավորներին ՀՀ Կառավարության որոշմամբ զինվորական ծառայությունից ազատելու եւ տարկետում տրամադրելու պրակտիկան:

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ