News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ` Ucom-ի բաժանորդների կողմից հանգանակած գումարով հնարավոր դարձավ տուն գնել Սիսիանի տարածաշրջանի համայնքներից մեկում բնակվող Կարախանյանների ընտանիքի համար:

27 տարի անց Կարախանյանների ընտանիքը վերջապես ունեցավ իր տունը, որը գնվել է Վորլդ Վիժն Հայաստանի եւ Ucom ընկերության արդյունավետ համագործակցության շնորհիվ եւ կահավորվել է Վորլդ Վիժնի աջակցությամբ:

Արդեն 1 տարի է, ինչ ընտանիքն ընդգրկված է Վորլդ Վիժնի «Աղքատության նվազեցման եւ փուլային զարգացման» ծրագրում, որի շրջանակում տարվում է ինտենսիվ սոցիալական աշխատանք:

Ծայրահեղ աղքատ պայմաններում հայտնված Կարախանյանների ընտանիքը բնակվում էր գյուղի չորրորդ կարգի վթարային վիճակում գտնվող ակումբի շենքում: Ընտանիքի հայրը շուրջ 7 տարի է, ինչ մենակ է խնամում իր 6 երեխաներին: Ընտանիքում կնոջ ձեռքի բացակայությունը նպաստել է աղքատության խորացմանը: Առկա են մի շարք խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ, տարրական կենցաղավարման հմտությունների բացակայություն, կացարանի եւ երեխաների սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Աղջիկներից մեկը տանը չի գիշերում, մնում է հարեւանի տանը, եւ մյուս երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են հարեւանների ու այլ ծանոթների տանը:

«Նոր եմ եկել բանակից ու հենց մեր նոր տուն գնանք, մի «մեշոկ» ալյուր եմ առնելու ու լավաշ թխեմ, որ մեր նոր տան մեջ էրեխեքը էլ երբեք սոված չմնան», - վճռել է Արթուրը՝ ընտանիքի մեծ տղան:

«Այսօր Ucom-ի բաժանորդները չափազանց բարի գործ իրականացրեցին իրենց կողմից ուղարկված SMS-հանգանակությունների շնորհիվ: Հազարավոր սրտացավ բաժանորդների ջանքերով Կարախանյաններն իրենց Ամանորը կդիմավորեն տաք, ջերմ, լուսավոր ու բարի ընտանեկան միջավայրում, որի մասին մի ամբողջ կյանք է, ինչ երազում են», - ասել է Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում ամենակարեւոր շեշտադրումն այն է, որ նյութական աջակցությանը զուգահեռ պետք է զարգացնել նաեւ ինքնուրույն կյանք վարելու հմտությունները, որպեսզի ընտանիքը  կարողանա արժանապատվորեն ապրել` առանց արտաքին միջամտության: Վորլդ Վիժնը կշարունակի աշխատել Կարախանյանների հետ, որպեսզի մի որոշ ժամանակ անց համատեղ ջանքերով հասնենք ցանկալի արդյունքին»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ