News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակի տոնածառի տակից այսօր՝ դեկտեմբերի 25-ին հայտնաբերված արկղում եղել է 4 հատ տոնական ճայթուկ եւ 3 շիշ խմիչք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երեւան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Համալսարանի ներսում բոլոր գտնվողներին տարհանել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ