«Արեսիբո» ռադիոաստղադիտակով արվել է Ֆաետոն աստերոիդի լուսանկարները, որը 21-րդ դարի ընթացքում ռեկորդային մոտեցել է Երկրին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ վկայակոչելով NASA-ին։
«Արեսիբո»-ի մասին վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ֆաետոն ձեւով նման է Բենիին՝ երկրին մոտ գտնվող ամենավտանգավոր աստերոիդին։ Միակ տարբերությունն այն է, որ Ֆաետոնի ներսում կարող են տեղավորվել հազարավոր Բենիներ։ Նրա մակերեւույթի մուգ բիծը կարող է խառնարան կամ այլ խորություն լինել, որը չի արտացոլում ռադարի ճառագայթները դեպի Երկիր»,-ասում է «Արեսիբո» աստղադիտարանի աստղագետը Պատրիկ Թեյլորը:
Ֆաետոն աստերոիդը հայտնաբերվել է 1983 թ. հոկտեմբերին IRAS ինֆրակարմիր տիեզերական աստղադիտարանի կողմից: Այն մոտավորապես 4-5 կիլոմետր տրամագծով կլոր խոշոր օբյեկտ է եւ պատկանում է այսպես կոչված «Ապոլոնյան» աստերոիդների թվին՝ փոքր երկրային մարմինները, որոնք կարող են մոտենալ Արեւին չնչին հեռավորությամբ: