News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փորձելով ամբողջ աշխարհին վախեցնել՝ գաճաճ Ադրբեջանը նպաստել է Արցախ տուրիստական հոսքի աճին: Այս մասին նշել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ինձ համար հեռացող 2017 թվականը բարդ տարի էր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիսն անցկացվել են ադրբեջանական բանտում՝ Արցախ ուղեւորության պատճառով: Ստիպված էի կեղտոտ պարզաբանումների մեջ թաղվել ադրբեջանական կլանների հետ, իմանալ Ալիեւների ընտանեկան աղբի մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ  անձնական օդանավով, անձամբ լսել եւ տեսնել իշխանության համար գզվռտոցը եւ այս մուսուլմանական երկրում նավթային փողերը, նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն Արցախում հակամարտության պատճառով հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաեւ ընդհանրապես այլահավատների: Ինչ ասես արժեին միայն հրեական ջարդերի կոչերը, որ Բաքվի դատարանի առջեւ աղաղակում էին ցուցարարները, որտեղ ինձ դատում էին, իսկ չէ՞ որ այդ երկրում ցույցերը իշխանություններն են կազմակերպում. եզրակացությունները դուք կատարեք:

Պարադոքսալ է, բայց փորձելով ամբողջ աշխարհին վախեցնել՝  գաճաճ Ադրբեջանը, հակառակը, նպաստեց, որ 2017 թվականին Արցախ 2 անգամ ավելի զբոսաշրջիկ այցելեց, քան մեկ տարի առաջ: Նրանց թվում էին Մերձբալթիկայից իմ լավ ընկերները՝ Լատվիայից Ալեքսանդր Ալիմովը եւ Իվար Ուտինասը, Լիտվայից Սլավա Գորբունովը եւ շատ ուրիշներ: Նրանք թույն ֆիլմ նկարահանեցին այս սքանչելի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին: Դիտեք, վստահ եմ, դուք նույնպես այնտեղ այցելելու ցանկություն կունենաք»,- գրել է Լապշինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ