Մոսկվայի Սլավյանսկի պուրակում  ավտոբուսը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:  

Նախնական տեղեկություններով՝ այն դուրս է եկել հետիոտնի ուղեմաս, տուժել է 10-ից մինչեւ 15 մարդ:

Պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ: