Մոսկվայի արեւմուտքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 5-ի, հաղորդում է աղբյուրը մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ:

Սլավյանսկի պուրակում  ավտոբուսը մխրճվել է մարդկանց խմբի մեջ

«Ըստ նախնական վարկածների՝ կա՛մ ավտոբուսին մեկ այլ ավտոմեքենա է բախվել, կա՛մ վարորդին չի հաջողվել արգելակել մեքենան: Ոստիկանները տեղում ուսումնասիրում են միջադեպը»,- նշել է աղբյուրը: «ՌԻԱ Նովոստի»-ն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չունի: Տարբեր աղբյուրների համաձայն՝ ավտովթարի հետեւանքով զոհվել է չորսից 4-ից 5 մարդ, մոտ 15 մարդ վնասվածքներ է ստացել: Մոսկվայի արեւմուտքում տեղի ունեցած դեպքի վայր 3 ուղղաթիռ է ժամանել: