News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը ձրբակալել է ավտոբուսի վարորդին, որ Մոսկվայի արեւմուտքում «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ մխրճվել էր ստորգետնա անցումի մեջ, հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունում աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վարորդը ձերբակալված է, նրան ոստիկանական բաժին են տեղափոխում՝ հետագա պարզաբանումների համար»,- ասել է նա:

Տարբեր տեղեկություններով՝ վթարի հետեւանքով՝ 4-5 մարդ է զոհվել, մոտ 15-ը վնասվածքներ է ստացել:

Աղբյուրը հայտնել է, որ առայժմ 2 վարկած է դիտարկվում՝ ավտոբուսի ճանապարհը կա՛մ ուրիշ մեքենա է «կտրել», կա՛մ արգելակները չեն գործել: Ահաբեկչության վարկած չի դիտարկվում, նշել է գործակալության զրուցակիցը:

Ավտոբուսի վթարի վայր է եկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Քաղաքապետը զննել է վթարի վայրը եւ ուղղվել է դեպի օպերատիվ շտաբ: Վթարի վայրը ոստիկանները շրջափակել են, լրագրողներին արգելափակոցից ներս մտնել չեն թույլատրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ