Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ նրա տիկնոջ` Մակա Չիչուայի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք: