News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան հայկական երկու ընտանիքի է այցելել քրիստոնեական Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Նրա այցելած ընտանիքների որդիները՝ Էդվին Շահմիրյանը եւ Ժորժ-Քեշիշ Հարությունը զոհվել են 1980-ականներին Իրանի եւ Իրաքի միջեւ տեղի ունեցած երկարատեւ պատերազմի ընթացքում: Հասան Ռոհանիի այցելությունների մասին տեղեկատվությունը, լուսանկարները տեղադրված են Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, իրանա-իրաքյան պատերազմում զոհված Էդվին Շահմիրյանի ընտանիքում շնորհավորելով Սուրբ Ծնունդը, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը գնահատում է պատերազմի նահատակների հավատարմությունն ու ինքնազոհությունը եւ հարգանքով լի է նրանց ընտանիքների հանդեպ: Շահմիրյանների ընտանիքում Հասան Ռոհանին ասել է, որ այս օրերը ուրախություն են Իրանի ամբողջ ժողովրդի եւ աշխարհի համար, հատկապես «մեր հայ եւ քրիստոնյա քաղաքացիների համար, եւ ես ուրախ եմ այցելություն կատարելով այս երեկո», - նշել է Իրանի նախագահը:

Արձագանքելով Էդվին Շահմիրյանի մոր ուրախությանը, շնորհակալությանը, որ Իրանի նախագահը այցելել է իրենց ընտանիք, Ռոհանին ասել է. - «Սա մեր պարտքն է, ամենաքիչը, որ կարող ենք անել նահատակների սիրելի ընտանիքների համար: Դուք ձեր որդուն նվիրել եք պաշտպանելու երկիրն ու Իրանի ժողովրդին, եւ անկասկած բարձր տեղ ունեք Ամենակարողի կողքին»:

Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը միշտ գոհ է իր հայ քաղաքացիներից, նրանց համարում է «վստահելի, աշխատասեր եւ ազնիվ քաղաքացիներ, որոնք սիրում են իրենց երկիրը»:

Կրոնական դավանանքի առումով իսլամական հանրապետության նախագահ, դոկտոր Ռոհանին ասել է, որ «Իրանի ժողովուրդը Հիսուս Քրիստոս մարգարեին, Մուհամադ մարգարեին, Նոյ մարգարեին, Իբրահիմ մարգարեին եւ Մովսես մարգարեին համարում է մեծ մարգարեներ, որոնք օրհնություն եւ բարօրություն են բերել մարդկությանը»:

Ժորժ-Քեշիշ Հարությունի ընտանիքում շնորհավորելով Սուրբ Ծնունդը՝ Ռոհանին ասել է, որ «Հիսուս Քրիստոսի բնույթը եւ ուսմունքը կարող են մարդկությանը բերել խաղաղություն եւ համատեղ խաղաղ գոյակցություն»: Ողջունելով պատերազմի նահատակների ընտանիքների ինքնազոհությունը եւ համբերությունը, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ամբողջ ժողովուրդը պաշտպանում է սիրելի նահատակների արյունը, որոնք իրենց կյանքը զոհաբերելով պաշտպանել են Իրանի հողը:

Ռոհանին ընդգծել է, որ Իրանում բոլոր կրոններն ու էթնիկ խմբերը ուրախությունների կամ տխրությունների օրերին կանգնած են կողք-կողքի: «Մեր ժողովուրդը միշտ կողք-կողքի է եղել ու կշարունակի այդպես մնալ», - ասել է նա:

Իրանահայ երկու ընտանիքներ այցելությունների ժամանակ Հասան Ռոհանիին ուղեկցել է նահատակների եւ վետերանների հարցերով փոխնախագահը, ով նաեւ զոհվածների ընտանիքներին հուշագրեր է հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ