News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անցնող տարին հայ-վրացական հարաբերություններում նշանավորվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, նաեւ երկարաժամկետ հեռանկարային ծրագրերի առկայությամբ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը։ Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Թբիլիիսից։

«Մեր երկրների միջեւ իսկապես բարիդրացիական հարաբերություններ են։ Պատահական չէ, որ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են իրենց արձակուրդն ու տոները նշել Վրաստանում»,- նկատել է Սարգսյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ եթե հայերի նկատմամբ Վրաստանում բարեկամական վերաբերմունք չլիներ, նման զբոսաշրջային հոսք չէր լինի։

Նախագահը նաեւ նշել է, թե վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտի հետ կապված հարցեր, նաեւ երկու երկրների միջեւ տարանցման հնարավորությունները։ «Քննարկվել են տարանցային հնարավորություններն ու դրանք արդյունավետ օգտագործումը։ Օրակարգում էին նաեւ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ արդյունաբերական ընկերությունների ստեղծման հարցերը»,- ասել է նախագահը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Վրաստանում է երկօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակներում նա նաեւ հանդիպելու է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, կաթողիկոս Իլյա 2-րդի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ