News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիական ապստամբները հրաժարվել են մասնակցել «Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին», որը նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր անցկացնել Սոչիում: Այս մասին նշվում է գրեթե 40 տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն:

«Ռուսաստանը ագրեսոր պետություն է, որը պատերազմական հանցագործություններ է կատարել սիրիացիների դեմ»,-ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը հաստատել էին իրենց մտադրությունը «հունվարի 29-30-ը Սոչիում սիրիական հասարակության բոլոր խմբերի մասնակցությամբ ազգային երկխոսության համաժողով անցկացնելու մասին»: Սոչիի հանդիպման մասնակիցների ցուցակը դեռ չի համաձայնեցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ