News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ն ամփոփում է 2017 թ․ իրականացրած տրանսֆորմացիոն գործընթացների արդյունքները:

Այսպիսով` մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն կրճատել ընկերության գործառնական ծախսերը եւ այդ գումարները՝ ՎԵՈՆ խմբի կենտրոնական գրասենյակի կողմից հատկացրած ներդրումների հետ միասին ուղղել  ընկերությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Մեծ ուշադրություն է դարձվել նաեւ աշխատակիցների աշխատանքային պայմաններին եւ մասնագիտական վերապատրաստմանը։ Այս տարվա ընթացքում բացվել է առաջին Open Space գրասենյակը, ուր տեղափոխվել է աշխատակիցների որոշ մասը՝ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ միասին։ Ընկերությունում ներդրվել են ժամանակակից եւ արդյունավետ Agile եւ Lean աշխատանքի կազմակերպման մեթոդները, արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։ 

«Այս տարի մենք մեծ հաջողությունների հասանք տրանսֆորմացիոն գործընթացում՝ մոտենալով ժամանակակից ՏՏ ընկերություն դառնալու մեր նպատակին։ Հայաստանում առաջինը մենք անցանք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը՝ մեր գործարքները հնարավորինս արագ եւ առցանց իրականացնելու համար։ Մեր մյուս մեծ ձեռքբերումը դարձավ ընկերության վերանվանումը։ Այժմ, լինելով ՎԵՈՆ խմբի մի մաս, մենք կրում ենք «ՎԵՈՆ Արմենիա» անունը, ինչը մեզ համար խորհրդանշում է նոր սկիզբ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ գլոբալ տրանսֆորմացիայի շրջանակում ՎԵՈՆ խմբի 12 երկրների ընկերություններն իրականացնում են թվայնացմանն ուղղված համատեղ նախագծեր եւ յուրաքանչյուր երկրում գործում է մեկ փորձագիտական կենտրոն։ Հայաստանում այս տարի ստեղծվել է ՎԵՈՆ խմբի Եվրասիական տարածաշրջանի ՏՏ փորձագիտական կենտրոնը, որտեղ ընդհանուր թվային նախագծեր են մշակվում։

Նշենք նաեւ, որ Հայաստանում այս տարի տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում նախանշվեցին կորպորացիայի հետագա տրանսֆորմացիայի ուղություններն ու անելիքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ