News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան եկող տարի եւս կզարգացնի իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, սակայն կփորձի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ երկխոսության ուղիներ փնտրել, այս մասին հայտնում է «Ռենհափը»՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ազգային միավորման հարցերով նախարարության հայտարարությունը:

«Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել իր հրթիռային եւ միջուկային ծրագրերը, սակայն միաժամանակ ելքի ուղիներ կորոնի: Դե ֆակտո միջուկային զենք ունեցող երկրի կարգավիճակի ճանաչմանը հասնելու փորձեր կատարելիս կուսումնասիրի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը»,- նշված է նախարարության 2018 թվականի կանխատեսումներում:

Գերատեսչությունում կարծում են, որ Հյուսիսային Կորեան կձգտի շփման եզրեր գտնել նաեւ Հարավային Կորեայի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով: գերատեսչությունը մտադիր է մեծ ուշադրություն դարձնել Կիմ Չեն Ընի հունվարի 1-ի ավանդական ելույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ