News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «Ամերիկան հզորանում է» ավելի արագ, քան որեւէ մեկը կարող էր սպասել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետեւաբար, նա հորդորել է իր համաքաղաքացիներին սուրբծննդյան տոներից հետո հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքի:

Նոյեմբերի վերջերին ամերիկյան առաջնորդը արդեն հայտարարել էր, որ ինն ամսվա ընթացքում ինքն ավելին է արել, քան «որեւէ այլ նախագահ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն այժմ տնտեսական բում է ապրում, չնայած «ռուսական միջամտության» հետաքննությունը դեռ շարունակվում է:

Թրամփը անցյած տարի նոյեմբերին հաղթել էր նախագահական ընտրություններում: Ընտրարշավի ընթացքում նրա կարգախոսն էր «Ամերիկան նորից դարձնենք հզոր» արտահայտությունը: Նա խոստացել էր, որ ապագայում երկիրը «կրկին հարուստ  եւ անվտանգ» կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ