News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սանտա Կլաուսը բաժանել է  սուրբծննդյան նվերները եւ վերադարձել Հյուսիսային բեւեռ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը։

«Սանտա Կլաուսի վերջին կանգառներից մեկը եղել է Հավայան կղզիները: Սուրբծննդյան գիշերը նա ամբողջ աշխարհում բաժանել է ավելի քան 7.2 միլիարդ նվեր»,-նշել են հրամանատարությունում:

Հյուսիսամերիկյան զինվորականները  ամբողջ աշխարհում Սանտա Կլաուսի շարժին սկսել են հետեւել դեկտեմբերի 24-ին՝ Կանադայի արեւելյան ափի  եւ ԱՄՆ ժամանակով 02:01-ին: Առաջին նվերները ստացել են Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բնակիչները, ապա Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարության ռադարը ֆիքսել է Ճապոնիայի, Մալազիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաեւ Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներով հեքիաթային կերպարի թռիչքը: Կանադայի օդային տարածքում Ձմեռային Հրաշագործին ուղեկցում էին Կանադայի CF-18 տեսակի չորս օդային կործանիչներ։

Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը, որը ներառում է նաեւ Կանադայի եւ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը, Սանտա Կլաուսի շարժին սկսել են հետեւել 1955 թվականից։  Դրա համար երկու երկրների հյուսիսային եւ արեւելյան շրջաններում գործի են դրվել  47 ռադարներ, ինչպես նաեւ  ինֆրակարմիր հաղորդիչներով արբանյակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ