News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հետ կապված հարցը Հայաստանի նախագահին է ներկայացվել ընդհանուր համատեքստում, սակայն այս հարցի կարգավորմամբ պետք է զբաղվի Վրաստանի հայ համայնքը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանում հայկական ժառանգության հետ կապված խնդիրները պետք է լուծի հայ համայնքը եւ հասնի նրան, որ հայկական պատմական եւ մշակութային հուշարձաններին վնաս հասցնողները պատժվեն:

«Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք չենք ցանկանում, որ Սուրբ Էջմիածինը եւ Երեւանը զբաղվեն Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներով: Այս իրավիճակը կարող է միջպետական եւ միջեկեղեցական խնդիրների հանգեցնել: Հետեւաբար՝ այդ հարցով պետք է զբաղվի Վրաստանում հայ համայնքն ինքը»,- նշեց Միրզախանյանը:

Եպիսկոպոսը հայտնեց, որ եթե Թանդոյանց եկեղեցու հետ կապված հարցը մինչեւ ընթացիկ տարեվերջ չլուծվի, ապա հայ համայնքը Վրաստանի կառավարությանը դատի կտա, ինչպես նաեւ հարցի լուծմանը կներգրավի միջազգային կառույցներին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիում Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում, հանձնել է Վրաստանի Պատրիարքարանին:

Ավելի վաղ այս թեմայով Վրաստանի Տոլերանտության եւ բազմազանության ինստիտուտը հոդված էր պատրաստել, որում մասնավորապես նշված էր. «2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Վրաց ուղղափառ եկեղեցուն է հանձնել վնասված եկեղեցի, որը գտնվում է Թբիլիսիում Աղմաշենեբելի 38 հասցեում, եւ նրան հարող տարածքը: Սակայն մինչեւ դա, պետությունը չի ուսումնասիրել տաճարի ծագումը եւ նրա մշակութային ու կրոնական նշանները, մինչդեռ Պատրիարքարանն արդեն եկեղեցում տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ