News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ի առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարեւոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության պահպանման եւ խորացման համար նրա աղոթքների համար:

Նախագահ Սարգսյանը եւ Իլյա Երկրորդը երկուստեք կարեւորել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի կյանքում բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական եւ մշակութային ընդհանուր արժեքների եւ պատմության ամուր հիմքի վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարեւորել են Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները եւ ձեռքբերված պայմանավորվածությունները:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ