News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը ձերբակալվել է Բաքվի մետրոյի «Նարիմանով» կայարանին հարող այգում  եւ տեղափոխվել ոստիկանության Նարիմանովի շրջանի 17-րդ բաժանմունք։ Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ Ռահաբ Գազիեւը, հաղորդում է  ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։

Նրան տեղափոխել են ոստիկանության Նարիմանովի շրջանի 17-րդ բաժանմունք: «Այսօր (դեկտեմբերի 25-ին) մոտ 20:00-ին ինձ զանգահարեցին 17-րդ բաժանմունքից եւ ասացին, որ եղբորս ձերբակալել են»,-գործակալությանը հայտնել է նրա եղբայրը։

Ընդ որում՝ եղբորը չեն հայտնել Ռահիմ Գազիեւին ձերբակալելու պատճառները։

Իրավապաշտպանների կարծիքով՝  Ռահիմ Գազիեւին ձերբակալել են օրերս «Kanal-13» ինտերնետային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վերջինիս հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւի հասցեին քննադատական ելույթով հանդես գալու համար: Ռահիմ Գազիեւը 1989 թվականին ստեղծված Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ էր: 1992 թ-ի մարտից մինչեւ 1993 թ-ի փետրվար Ռահիմ Գազիեւը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը:

Նշենք, որ իրավապահ մարմինները Ռահիմ Գազիեւի ձերբակալության մասին որեւէ տեղեկություն դեռ չեն հրապարակել:

Ռահիմ Գազիեւը 1993 թ. ձերբակալվել էր Շուշի քաղաքը թշնամուն հանձնելու մեղադրանքով եւ դատապարտվել էր մահապատժի պատերազմական հանցագործությունների համար, ինչը հետագայում փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին Գազիեւին ներում էր շնորհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ