News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում է մերժել իրեն  «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակի տրամադրման հարցում եւ պայմաններ ստեղծել երկրից արտաքսելու համար:

«Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին ես պետք է ներկայանամ Կիեւի վարչական դատարան (Պյոտր Բոլբոչանինի 8, շենք 1), որտեղ իշխանությունները ցանկանում են մերժել ինձ  «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակի տրամադրման հարցում եւ այդպիսով պայմաններ են ստեղծում ինձ երկրից արտաքսելու համար»,- գրել է Սաակաշվիլին:

Նա կոչ է արել դատարան գալ նրանց, ով «անտարբեր չէ Ուկրաինայում արդարության խնդրի հանդեպ»:

«Ուկրաինայի իշխանությունները չունեն գեթ մեկ օրինական գործիք երկրի մշտական բնակչին արտաքսելու համար, ինչպիսին ես հանդիսանում եմ ուկրաինական եւ միջազգային օրենսդրությամբ»,- ընդգծել է Սաակաշվիլին:

Ավելի ուշ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ Սաակաշվիլին չի ներկայանա Ուկրաինայի անվտանգության ծառայություն հարցաքննության` օրակարգում տեղ գտած խախտումների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ