News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով ուղեւորահոսքը 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 2 մլն 495 հազար 500 ուղեւոր, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 21,1 տոկոսով: Այս մասին դեկտեմբերի 26-ին տարեմուտյան ամփոփիչ ասուլիսում ասաց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս 2016-ին Հայաստանի 2 օդանավակայաններով ուղեւորահոսքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 2 մլն ուղեւորի, իսկ 2017-ի վերջին այն արդեն կանցնի 2,5 մլն-ի սահմանագիծը: Ըստ որում՝ «Զվարթնոց» օդանավակայանով ուղեւորահոսքը կազմել է 2,4 մլն, իսկ «Շիրակո»-ով՝ 100 հազար ուղեւոր:

Տարեսկզբից Հայաստանի 2 օդանավակայաններում իրականացվել է 10,752 թռիչք եւ վայրէջք, ինչը 18,2 տոկոսով գերազանցում է 2016-ի ցուցանիշը: Կտրուկ աճ է գրանցվել տարանցիկ թռիչքներում, մասնավորապես դեկտեմբերի 25-ի դրությամբ՝  երկրի օդուղիներով կատարվել է 53,270 թռիչք, ինչը 39,9 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:

«Ինչպես երեւում է ցուցանիշներից, տարին բավականին ակտիվ եւ դինամիկ է եղել: Այս տարվա ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն ընդարձակել թռիչքների աշխարհագրությունը եւ մեծացնել գործընկեր ավիաընկերությունների թիվը: Մասնավորապես՝ չվերթներ են բացվել Աստանա, Դամասկոս, Թել Ավիվ, Բեյրութ, Մինսկ ուղղություններով, իսկ հաջորդ տարվանից չվերթ կբացվի դեպի Ֆրանսիայի Լիոն եւ Գերմանիայի Քյոլն քաղաքներ»,- նշեց Ավետիսյանը:

Նա ասաց, որ դեկտեմբերից Հայաստանում գործում է «Ազատ օդային տարածքի հայեցակարգը», որը ավիաընկերություններին իրավունք է վերապահում երկրի օդային տարածք մտնել եւ այնտեղից դուրս գալ հաստատված ցանկացած կետից, ինչպես նաեւ չվերթներ կատարել ընտրած ցանկացած երթուղով: Սա ավիաընկերություններին հնարավորություն կընձեռի կրճատել չվերթների ժամանակը եւ վառելանյութի ծախսերը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանով բեռնափոխադրումները 2017-ի հունվար-նոյեմբերին կազմել են 20,573 տոննա՝ 29,8 տոկոսով գերազանելով 2016-ի նույն ցուցանիշը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ