Դեկտեմբերի 27-ին թուրքմենական ավիաընկերությունը իրականացնի Աշգաբադ-Երեւան-Աշգաբադ առաջին չվերթը: Այս մասին դեկտեմբերի 26-ին տարեմուտյան ամփոփիչ ասուլիսում ասաց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թռիչքը կիրականացվի «օդի ազատության 5-րդ աստիճանի» արտոնության օգտագործմամբ: Մասնավորապես՝ չվերթը կշարունակվի մինչեւ Ֆրանկֆուրտ, այսինքն՝ կիրականացվի Աշգաբադ-Երեւան-Ֆրանկֆուրտ երթուղով եւ հակառակը: «Սկզբում կկատարվի շաբաթական մեկ թռիչք, սակայն այս թիվն ավելացնելու հնարավորություն կա, եթե տվյալ չվերթը պահանջարկված լինի»,- նշեց ՔԱԳՎ ղեկավարը: