News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Հայաստան ներդրումներ իրականացվում են, սակայն դրանք դեռ աննշան են: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Սակայն, ըստ նրա, Հայաստանն այժմ սպասելիքների փուլում է:

«Մենք ակնկալիքներ ունենք Ռուսաստանից նոր ներդրումների հետ կապված, որոնց համար, սակայն, համապատասխան որոշումներ դեռ չեն ընդունվել: Բայց դա չի նշանակում, որ ներդրումներ չկան: Դրանք կլինեն»,- վստահեցրել է Սաֆարյանը` հավելելով, որ հարցը ոչ թե ներդրումների մեջ է, այլ՝ դրանց ծավալների, եւ դա արդեն պայմանավորված է այն տնտեսական քաղաքականությամբ, որը կիրագործի Երեւանը:

Ինչպես նշել է ՀԿ-ի ղեկավարը, հայ ձեռնարկատերերը դեռ պետք է բացատրեն իրենց ռուս գործընկերներին, թե ինչպես է ստացվում, որ նման փոքր եւ աղքատ երկրից արտասահմանյան բանկերի հաշիվներին 1 միլիարդ դոլարի չափով գումարներ են փոխանցվում, եւ միեւենույն ժամանակ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ են ակնկալում:

Արամ Սաֆարյանը նաեւ ընգծել է, որ կոռուպցիան եւս խոչընդոտում է Հայաստանի հետագա զարգացումը, եւ դրա դեմ պետք է պայքարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ