News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության տրամադրման պայմանների բարելավման մասին։ Այժմ ծառայությունը հնարավոր է ակտիվացնել նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում։ Ծառայության տրամադրման շեմն իջել է մինչեեւ մինուս 100 դրամ, իսկ ծառայության արժեքը մնացել է անփոփոխ՝ 29 դրամ։

Եթե բաժանորդի հաշվի միջոցները սպառվել են, եւ լիցքավորելու հնարավորություն չկա, ապա «Վստահության րոպեները» թույլ կտան մնալ կապի մեջ եւ օգտվել ընկերության սիրելի ծառայություններից։ Բաժանորդի հայտով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի իր հաշիվը։

«Beeline-ի հետ հեշտ է եւ հարմար նույնիսկ մինիմալ կամ բացասական հաշվեկշռի դեպքում։ Ծառայության տրամադրման շեմն իջեցնելու առաջարկն ամենահաճախ հնչողն էր անցած «Հաճախորդի օրվա» ընթացքում։ Այս նախաձեռնությունը մեր կողմից բաժանորդների ցանկություններին արագ արձագանքելու վառ օրինակ է, ինչպես նաեւ փոքրիկ, սակայն, հավանաբար, շատ օգտակար նվեր գալիք տոներին ընդառաջ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ