News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ջուլիան Ասանջը WikiLeaks-ի հաջորդ թիրախ է ընտրել Իսրայելը: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սկանդալային կայքի հիմնադիրը հայտնել է, որ 3700 փաստաթուղթ ունի, որոնց մեծ մասի աղբյուրը Թել-Ավիվում ԱՄՆ դեսպանատունն է եւ որոնք վերաբերում են Իսրայելին:

WikiLeaks-ն ավելի վաղ հրապարակել էր Աֆղանստանում եւ իրաքում զինված հակամարտությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր:

Բացի այդ, կայքը հրապարակել էր տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների զեկուցագրերն ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին: Դա իսկական աժիոտաժ էր առաջ բերել ամբողջ աշխարհում, որին հետեւեցին մի քանի հրաժարականներ, իսկ WikiLeaks-ի բացահայտումներն արդեն անվանում են «ամերիկյան դիվանագիտության սեպտեմբերի 11»:

Ջուլիան Ասանջն ասել է, որ հետագայում գաղտնի տեղեկություններ կհրապարկվեն նաեւ բանկերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ