Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության պատգամավոր Աթիլա Քայան քննադատել է իշխանությունների կողմից ընդունված նոր որոշումները կապված կալանքի տակ գտնվող անձանց միատեսակ հագուստ հագցնելու հետ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ MHP–ի պատգամավոր Աթիլա Քայան նշել է, թե Թուրքիայում կարծես թե վերադառնում են 1980–ի ռազմական հեղաշրջման ժամանակաշրջանը։ Նա շեշտել է, թե կալանքի տակ գտնվող անձանց միատեսակ հագուստ հագցնելը մարդկանց ինքնությունը ստորացնելն է։
«Թուրքիայում իրավական պետության դագաղի վերջին մեխն են խփում»,–ասել է Աթիլա Քայան։
Նշենք, որ Աթիլա Քայան 1980–ի ռազմական հեղաշրջումից հետո 1 տարի բանտում է անցկացրել միատեսակ հագուստով։